Լինդներ՝ «Եթե Ռուսաստանը հատի Ուկրաինայի սահմանը՝ «մեծ յոթնյակը» կտա արագ և միասնական պատասխան»

«Մեծ յոթնյակի» երկրների ֆինանսների նախարարները Մոսկվային նախազգուշացրել են «արագ, միասնական արձագանքով» այն դեպքում, եթե ռուսական բանակը համարձակվի ներխուժել Ուկրաինա:

«Տնտեսապես առավել զարգացած յոթ երկրները Գերմանիայի նախագահությամբ ընդունել են համատեղ հայտարարություն, հստակ նկատել տալով, որ պատրաստ են միասնական և շատ արագ արձագանքել, եթե ռուսական բանակը հատի Ուկրաինայի սահմանը: «Յոթնյակը» հազվադեպ է հանդես գալիս նմանօրինակ հայտարարություններով, սա հենց այն պահն է, երբ անհրաժեշտ է ուղիղ հայտնել մեր դիրքորոշման մասին».- ասել է Լինդները:

Նրա խոսքով, «Մեծ յոթնյակը» կշարունակի սատարել Ուկրաինայի տնտեսության զարգացմանը և ուշադրության կենտրոնում կպահի այդ երկրի ֆինանսական կայունությունը:

«Ռուսաստանը պարտավոր է իմանալ, որ միջազգային օրենքները խախտելու և Ուկրաինայի վրա հարձակվելու դեպքում կլինի արագ ու միասնական արձագանք»,- ասել է Գերմանիայի ֆինանսների նախարար Քրիստիան Լինդները:

«Մեծ յոթնյակը» սպառնում է հարկ եղած դեպքում Ռուսաստանի նկատմամբ սահմանել «աննախադեպ ծանր տնտեսական և ֆինանսական պատժամիջոցներ»:

“24 saat”

Bənzər məqalələr

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button