Չինաստանն Ավստրալիային կոչ է անում «չբորբոքել Ուկրաինայի չգնաժամը»: Այդպես Չինաստանի արտաքին գերատեսչությունը պատասխանել է Ավստրալիայի վարչապետ Սքոթ Մորիսոնին, ով նախօրեին ասել է, թե «Չինաստանը սառնասրտորեն լռում է Ուկրաինայի հարցում»:
«Մեր դիրքորոշումն Ուկրաինայի ճգնաժամի վերաբերյալ միշտ շատ հստակ է եղել՝ կարգավորման համար անհրաժեշտ է վերադառնալ Մինսկյան համաձայնություններին, որոնք ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հավանությունն են ստացել: Այդ հիմնարար փաստաթուղթը բոլոր կողմերն են ճանաչել և պետք է անվերապահորեն իրագործեն: Բոլոր կողմերը պետք է ձգտեն երկխոսության և բանակցությունների եղանակով ապահովել համապարփակ կարգավորումն ու դրա հետ կապված հարցերը»,- ասել է Չինաստանի արտգործնախարարության մամլո խոսնակ Վան Վենբինը:
Նրա համոզմամբ, Ուկրաինայի ճգնաժամի կարգավորման խնդրում ներգրավված կողմերը պարտավոր են լինել ռացիոնալ և զերծ մնալ լարվածությունը բորբոքելու և ճգնաժամը սրելու քայլերից:
Վան Վենբինը նաև Ավստրալիային է կոչ արել «հրաժարվել սառը պատերազմի ժամանակաշրջանի մտածելակերպից և ռազմատենչ մեկնաբանություններով չսրել առանց այն էլ լարված կացությունը»: