«Ինտերֆաքս» լրատվական գործակալության փոխանցմամբ, այսօր հեռախոսով զրուցել են Ադրբեջանի և Վրաստանի վարչապետեր Ալի Ասադովն ու Իրակլի Ղարիբաշվիլին:
«Հեռախոսազրույցի ընթացքում Ասադովն իր մտահոգությունն ու համերաշխությունն է հայտնել Վրաստանում տեղի ունեցած երկրաշարժի կապակցությամբ»,- ասվում է Ադրբեջանի կառավարության մամլո վարչության հաղորդագրությունում:
Երկու վարչապետերը նաև քննարկել են տարբեր բնագավառներում Ադրբեջանի և Վրաստանի փոխշահավետ համագործակցությունը և նախանշել դրա ընդլայնման հեռանկարները։
Երեկ Վրաստանում՝ մայրաքաղաք Թբիլիսիից 30 կիլոմետր հարավ գտնվող Սամեբա գյուղի մոտակայքում 6.2 մագնիտուդի երկրաշարժ է գրանցվել: Այն զգացվել է նաև Հայաստանում: Լուրջ ավերածությունների և մարդկանց շրջանում տուժածների մասին տեղեկություններ չկան: