Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն այսօր ասել է, թե Բելառուսում տեղակայված Ռուսաստանի ստորաբաժանումները դուրս հանելու ժամկետը երկու նախագահները կորոշեն:
«Տեսեք, թե ինչ են անում ամերիկացիները: Նրանք հազարավոր զինծառայողներ են մոտեցնում անմիջապես մեր սահմանների մոտ՝ Լեհաստան, Մերձբալթիկա»,- ասել է Լուկաշենկոն:
Նրա խոսքով, նույնն էլ անում են բրիտանացիները և եվրոպական ուրիշ երկրները, և այդ առումով հարց է ծագում, թե ե՞րբ արևմտյան պետությունները դուրս կհանեն այդ ուժերը տարածաշրջանից: Ըստ Լուկաշենկոյի, այդ երկրները չեն պատասխանում հարտցին և փոխարենը փորձում են ճնշում գործադրել Բելառուսի և Ռուսաստամնի վրա:
«Մենք այդ {ռուսական} զորքերը դուրս կհանենք, երբ այդ որոշումն կընդունենք {Ռուսաստանի նախագահ} Վլադիմիր Պուտինի հետ՝ այն բանից հետո, երբ այստեղ կավարտվեն զորախաղերը: Սա մեր տարածքն է, այդ որոշումն էլ մենք պետք է ընդունենք»,- ասել է Լուկաշենկոն: