Այսօր Կիևում նախատեսված է Ուկրաինայի նախագհահ Վլադիմիր Զելենսկու և Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի հանդիպումը: Բանակցությունների առանցքային թեման Ուկրաինայի շուրջ ստեղծված ճգնաժամի կարգավորումն է:
Գերմանիայի կառավարության ղեկավարը կիևյան այցից հետո կուղևորվի Մոսկվա, որտեղ վաղը խնդիրը կշարունակի քննարկել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:
Շոլցը երեկ ասել է, որ ՆԱՏՕ-ն և Եվրոպական միությունը համաձայնեցրել են պատժամիջոցները, որոնք անմիջապես կմտնեն ուժի մեջ այն դեպքում, եթե Ռուսաստանը համարձակվի ներխուժել Ուկրաինա:
Նախօրեին Միացյալ Նահանգները հզորացրել է Արևելյան Եվրոպայում ռազմական ներկայությունը:
Երեկ տեղի է ունեցել Ուկրաինայի և Միացյալ Նահանգների նախագահներ Վլադիմիր Զելենսկու և Ջո Բայդենի հեռախոսազրույցը, որի ընթացքում Զելենսկին լրացուցիչ ֆինանսական և ռազմական օգնություն է խնդրել Բայդենից:
Ռուսաստանն Ուկրաինայի սահմանների մոտ տեղակայել է շուրջ 100 զինծառայողներ: Եվս շուրջ 30 հազարն էլ տեղակայվել է Բելառուսում:
Ուկրաինան և Արևմուտքը ենթադրում են, որ ռուսները կարող են առաջիկա օրերին հարձակում սկսել, Մոսկվան պնդում է, որ նման մտադրություն չունի: