Թուրքմենստանի նախագահի որդին՝ նախագահի թեկնածու

Թուրքմենստանի իշխող քաղաքական կառույցը՝ դեմոկրատական կուսակցությունն այսօր երկրի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուխամեդովի որդուն՝ Սերդարին, առաջադրել է նախագահության թեկնածու:

«Օրիենտ» լրատվական գործակալության փոխանցմամբ, Սերդար Բերդիմուխամեդովը ելույթ է ունեցել դեմոկրատական կուսակցության արտահերթ համագումարում:

Սերդար Բերդիմուխամեդովը 2021 թվականի փետրվարից զբաղեցնում է Թուրքմենստանի փոխվարչապետի պաշտոնը և կարգավորում է ֆինանսների և էկոնոմիկայի ոլորտը:

Մինչ այդ նա զբաղեցրել է Թուրքմենստանի փոխարտգործնախարարի, իսկ ավելի վաղ՝ Ահալի շրջանի {վելայաթի} ղեկավարի պաշտոնը:

Բացի այդ, Սերդար Բերդիմուխսմեդովը ժամանակին ղեկավարել է արդյունաբերության և շինարարական արտադրության նախարարությունը:

Փետրվարի 11-ին նախագահ Գուրբանգուլի Բերդիմուխամեդովը հայտարարել է իր համար «ոչ դյուրին որոշում ընդունելու մասին»:

Ելույթ ունենալով խորհրդարանի՝ Միլի Գենգեշի վերին պալատում, Հալք Մասլախաթիում, նա ասել է, թե «երկու տարի առաջ հասել է Մուհամմադ մարգարեի տարիքին և հանգել է այն եզրակացության, որ պետք է ճանապարհ տալ երիտասարդներին»:

Փետրվարի 12-ին Թուրքմենստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովը հայտնել է, որ նախագահի արտահերթ ընտրությունները տեղի կունենան մարտի 12-ին:

Սերդար Բերդիմուխամեդովից զատ այլ թեկնածուների մասին տեղեկություններ այս պային չկան:

Նա հայտարարել է, թե «հետևելու է նախնիների հոգևոր սկզբունքներին և նրանց ժառանգությանը և հանուն ժողովրդի բարօրության և զարգացման ստեղծագործական մոտեցումով կշարունակի ազգի լիդերի պատմական ձեռնարկումները»:

Թուրքմենստանի դեմոկրատական կուսակցության հիմնադիրը հետխորհորդային Թուրքմենստանի առաջին նախագահ Սափարմուրադ Նիյազովն է:

2006 թվականին նրա մահից հետո կուսակցության լիդեր է դարձել ներկայիս նախագահ Գուրբանգուլի Բերդիմուխամեդովը, ով 2013-ին կասեցրել է անդամությունը դեմոկրատական կուսակցությանը:

“24 saat”

Bənzər məqalələr

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button