Առողջապահության նախարարությունը տեղեկացնում է, որ «Պֆայզեր» պատվաստանյութը Հայաստանում է:
Առողջապահության նախարարության և ամերիկյան «Պֆայզեր» դեղագործական ընկերության միջև կնքված պայմանագրով Հայաստան է ներկրվել COVID-19-ի դեմ «Պֆայզեր» պատվաստանյութի 100 հազար 620 դեղաչափ:
Բաշխումից հետո «Պֆայզեր»-ը, ինչպես երկրում առկա մյուս պատվաստանյութերը, հասանելի կլինի առողջության առաջնային պահպանման օղակներում և պատվաստումային շարժական կետերում:
Հայաստանում ներկայումս կիրառվում է կորոնավիրուսի դեմ հինգ տեսակի պատվաստանյութ՝ ռուսական «Սպուտնիկ Վի», բրիտանա-շվեդական «ԱստրաԶենեկա», չինական «Կորոնավակ» ու «Սինոֆարմ» և ամերիկյան «Մոդեռնա»։