Պապիկյանը Ֆրանսիայի դեսպանին ներկայացրել է հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը

Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն այսօր ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Անն Լույոյին և ռազմական կցորդ, փոխգնդապետ Ֆրեդերիկ Կամպոսին:

Հայաստանի ռազմական գերատեսչությունը հայտնում է, որ Սուրեն Պապիկյանը, Ֆրանսիայի դեսպանի խնդրանքով, ներկայացրել է հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը։

Նախարար Պապիկյանը բարձր գնահատելով Հայաստանի և Ֆրանսիայի միջև քաղաքական հարաբերությունների ներկա մակարդակը, շնորհակալություն է հայտնել հայ ռազմագերիների հայրենադարձման, ինչպես նաև տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատման հարցերում Ֆրանսիայի ղեկավարության ցուցաբերած աջակցության համար:

Փետրվարի 4-ին Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնի և Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ տեղի էր ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հեռավար հանդիպումը, ինչին հաջորդել էր 8 հայ գերիների վերադարձը Հայաստան: Այսպիսով՝ մինչ օրս Ադրբեջանը Հայաստանին է հանձնել գերեվարված ընդհանուր թվով 149 զինծառայողների և քաղաքացիական անձանց։

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև պաշտպանական բնագավառում հայ-ֆրանսիական երկկողմ համագործակցությանը և տարածաշրջանային անվտանգությանն առնչվող մի շարք հարցեր:

“24 saat”

Bənzər məqalələr

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button