Սերգեյ Լավրովը և Ջեյհուն Բայրամովը հեռախոսով քննարկել են Անդրկովկասի իրավիճակը

Ռուսաստանի և Ադրբեջանի արտաքին գերատեսչությունների ղեկավարներ Սերգեյ Լավրովը և Ջեյհուն Բայրամովը փետրվարի 16-ին հեռախոսով քննարկել են Անդրկովկասի իրավիճակը և անվտանգության երաշխիքների վերաբերյալ ռուսաստանյան նախաձեռնությունների հարցը:

«Տեղի է ունեցել մտքերի փոխանակում մի շարք տարածաշրջանային և միջազգային միտումների շուրջ: Հատուկ ուշադրություն է հատկացվել Անդրկովկասի կացությանը, առաջին հերթին Ադրբեջանի և Հայաստանի հարաբերությունների բարելավման գործընթացին»,- ասվում է ՌԴ ԱԳՆ-ի մամլո հաղորդագրությունում:

Այդ ենթատեքստում երկու նախարարները կարևորել են Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի լիդերների 2020 թվականի նոյեմբերի 9-ի և 2021 թվականի սեպտեմբերի 11-ի եռակողմ հայտարարությունների բոլոր դրույթների պարտադիր կատարումը:

Ըստ ՌԴ ԱԳՆ-ի մամլո հաղորդագրության, կողմերը նաև անդրադարձել են «անվտանգության կայուն ապահովման իրավական երաշխիքների վերաբերյալ ռուսաստանյան նախաձեռնությունների քննարկման ընթացքին»:

Լավրովն ու Բայրամովը կարծիք են հայտնել, որ անհրաժեշտ է «իրական բովանդակություն հաղորդել ԵԱՀԿ-ում բարձր մակարդակով ընդունված մասնակից երկրների պարտավորություններին և ապահովել հավասար ու անբաժանելի անվտանգություն Եվրատլանտյան տարածքում»։

Նախարարները քննարկել են ռուս-ադրբեջանական ռազմավարական գործընկերության զարգացման հեռանկարները, ներառյալ առաջիկա շփումների ժամանակացույցը:

“24 saat”

Bənzər məqalələr

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button