Քննարկվում է ադրբեջանցի երեք պատգամավորի այցը Հայաստան՝ մասնակցելու «Եվրանեսթի» քաղաքական հարցերի, մարդու իրավունքների և ժողովրդավարության, ինչպես նաև էներգետիկ անվտանգության հանձնաժողովի նիստին, որը նախատեսված է փետրվարի 21-ից 22-ը Երևանում, «Ազատությանը» փոխանցեց «Եվրանեսթի» հայկական պատվիրակության ղեկավար Մարիա Կարապետյանը։
Նախկինում էլ «Եվրանեսթի», Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության շրջանակում ադրբեջանցիները եկել են Հայաստան և մասնակցել նիստերին, հայ պատգամավորներ էլ մեկնել են Բաքու։