Մոսկվան պնդում է, որ կապ չունի Ուկրաինայի դեմ վերջին հաքերային հարձակման հետ

Պաշտոնական Կրեմլը հերքում է Ռուսաստանի առնչությունն անցած գիշեր Ուկրաինայում տեղի ունեցած հաքերային հարձակումներին։ Այդ մասին այսօր հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։

«Այդ հարձակումների մասին մեզ որևէ բան հայտնի չէ։ Սպասելի էր, սակայն, որ Ուկրաինան շարունակելու է ռուսական կողմին մեղադրել», – նշել է Կրեմլի խոսնակը։

Լայնածավալ հաքերային հարձակումը, որի թիրախում էին հայտնվել ուկրաինական խոշորագույն բանկերը՝ «Պրիվատ»-ը և «Օշադբանկ»-ը, ինչպես նաև Պաշտպանության նախարարության կայքը, տեղի էր ունեցել երեքշաբթի ուշ երեկոյան։

Ավելի վաղ ամերիկյան իշխանությունները զգուշացրել էին, որ Ռուսաստանը կարող է հաքերային հարձակումների դիմել ուկրաինական ենթակառույցների աշխատանքը խափանելու նպատակով։

“24 saat”

Bənzər məqalələr

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button