Ստոլտենբերգ․ «Դեռ պետք է համոզվենք՝ արդյո՞ք ռուսական զորքերը իրոք հետ են քաշվում»

«Մենք դեռ պետք է համոզվենք՝ արդյո՞ք ռուսական զորքերը իրոք հետ են քաշվում», – այսօր Բրյուսելում ՆԱՏՕ-ի անդամ պետությունների պաշտպանության նախարարների հավաքի մեկնարկին հայտարարել է դաշինքի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը։

Հյուսիսատլանտյան դաշինքի ղեկավարի խոսքով՝ առայժմ, չնայած Մոսկվայից հնչող հայտարարություններին, ռուսական զորքերի կուտակումն Ուկրաինայի սահմանների երկայնքով շարունակվում է։

«Ռուսաստանը դեռ պահպանում է Ուկրաինա առանց նախապատրաստության լայնածավալ ներխուժում իրականացնելու կարողությունը», – նշել է Ստոլտենբերգը։

“24 saat”

Bənzər məqalələr

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button