Ֆոն դեր Լայեն․ ԵՄ-ը պատրաստ է ռուսական գազի մատակարարումների հնարավոր դադարեցմանը

Եվրամիությունը մի շարք քայլեր է ձեռնարկել, որոնք հնարավորություն կտան չեզոքացնել Ռուսաստանի կողմից գազի մատակարարումների հնարավոր դադարեցումը, այսօր Բրյուսելում հայտարարել է Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենը։

Եվրոպացի պաշտոնյայի խոսքով՝ ԵՄ ղեկավար կառույցները վերջին շաբաթներին ռուսական գազի մատակարարումների մասնակի կամ ամբողջական դադարեցման մի շարք սցենարներ են քննարկել։ «Մեր մշակած մոդելները, սակայն, ցույց են տալիս, որ ԵՄ ձեռնարկած քայլերի շնորհիվ այս ձմռանը եվրոպացի սպառողներին վտանգ չի սպառնում», – նշել է ֆոն դեր Լայենը։

Եվրահանձնաժողովի ղեկավարի խոսքով՝ Բրյուսելը և ԵՄ անդամ բոլոր պետությունները պետք է հստակ հետևություններ անեն ռուս-ուկրաինական ճգնաժամից։

«Այն դասերից մեկը, որ մենք պետք է քաղենք այս ճգնաժամից, հետևյալն է՝ հարկավոր է դիվերսիֆիկացնել էներգակիրների աղբյուրները և վերջ տալ ռուսական գազից մեր կախվածությանը», – հայտարարել է Եվրահանձնաժողովի ղեկավարը։

“24 saat”

Bənzər məqalələr

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button