Հյուսիս-Հարավ ավտոճանապարհի Սիսիան-Քաջարան հատվածի նախաորակավորման մրցույթ է հայտարարվել. վարչապետ

Այսօր Հյուսիս-Հարավ ավտոճանապարհի Սիսիան-Քաջարան հատվածի նախաորակավորման մրցույթ է հայտարարվել, կառավարության նիստի ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ նկատելով՝ նախագիծը ռազմավարական նշանակություն ունի։

Մրցույթի առաջին փուլում հրավիրվել են այն կազմակերպություններն, որոնք կարող են հայտ ներկայացնել՝ իրականացնելու ճանապարհի շինարարությունը, ասաց Փաշինյանը։

Նախագծի արժեքը մի քանի հարյուր միլիոն դոլար է, տեղեկացրեց գործադիրի ղեկավարը՝ շեշտելով․ – «Այս մասշտաբի ներդրումային ծրագիր, ըստ էության, Հայաստանի անկախության պատմության մեջ չի իրականացվել»։

Ըստ Փաշինյանի, տարածաշրջանային կոմունիկացիաների բացման թեմայի քննարկումների արդյուքնում Հյուսիս-Հարավ նախագիծը վերաձևակերպել են և դարձրել են Հյուսիս-Հարավ-Արևելք-Արևմուտք նախագիծ՝ հույս հայտնելով, որ այս նախագիծը կիրականացնեն մեծ տեմպերով։

«Սա նշանակում է, որ այդ ճանապարհի ճյուղերից մեկը, նկատի ունեմ Հյուսիս-Հարավ-Արևելք-Արևմուտք, կամ եթե, կարճ ասենք, հայկական խաչմերուկի ճյուղերից մեկը կլինի Հայաստանի Հանրապետությունից դեպի Իրան Իսլամական Հանրապետություն, մյուս ճյուղը՝ Ադրբեջան-Հայաստան և հետագայում դեպի Նախիջևան-Թուրքիա, և մենք այս նախագիծը տեղավորում ենք այս ընդհանուր կոնտեքստում։ Հույս ունենք, որ մինչև տարեվերջ շինարարական ընկերություն կունենանք, որը կիրականացնի աշխատանքը։ Արևելք-Արևմուտքի նախագծային հատվածը արված չէ, բայց հընթացս, քաղաքական համաձայնությունների ձեռբերման համատեքստում, մենք շատ արագ կիրականացնենք նաև այդ հատվածը», – ասաց վարչապետը։

“24 saat”

Bənzər məqalələr

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button