Լուկաշենկոն հայտարարել է, որ ռուսական զորքերը կմնան այնքան, ինչքան կորոշեն ինքն ու Պուտինը

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն այսօր այցելել է ռուս-բելառուսական զորավարժությունների փորձադաշատ, որտեղ հայտարարել է, թե ռուսական զորքերը Բելառուսում կմնան այնքան ժամանկ, որքան պետք է, ինչպես կորոշեն ինքն ու Պուտինը։

«Ինչ վերաբերում է զորքերի դուրսբերմանը, վաղը մենք Ռուսաստանի նախագահի հետ ինչ որոշում ընդունենք, այդպես էլ կլինի, գիտեք, որ վաղը մենք Մոսկվայում հանդիպելու ենք», – հավաքված մի խումբ մարդկանց ու լրագրողներին ասել է Լուկաշենկոն:

Նրա խոսքով՝ որոշում կնդունեն մեկ օրում հանել, կհանեն մեկ օրում, կորոշեն մեկ ամսից հանել՝ մեկ ամիս էլ կմնան: «Այնքան, ինչքան պետք է, զինված ուժերը այստեղ կգտնվեն։ Սա մեր հողն է, մեր տարածքն է», – հայտարարել է Լուկաշենկոն։

Փորձադաշտում զինվորականները նրան զեկուցել են զորավարժությունների ընթացքի մասին։

“24 saat”

Bənzər məqalələr

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button