Այսօր հեռախոսազրույց են ունեցել ԱՄՆ-ի և Ռուսաստանի պաշտպանության նախարարներ Լլոյդ Օսթինն ու Սերգեյ Շոյգուն։
Պենտագոնը հայտնում է, որ Օսթինը կոչ է արել թուլացնել լարվածությունը, Ուկրաինան շրջապատած ռուսական ուժերը վերադարձնել իրենց զորանոցները և խնդիրները կարգավորել դիվանագիտական լուծումների միջոցով։
ՌԴ պաշտպանության նախարարությունը հաղորդում է, որ «քննարկվել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող միջազգային անվտանգության հրատապ հարցեր»։ Նշվում է, որ հեռախոսազրույցը կայացել է ամերիկյան կողմի նախաձեռնությամբ։