Գալիք շաբաթ նախատեսված է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը այցը Մոսկվա, հաղորդում է «Թուրան» լրատվական գործակալությունը՝ վկայակոչելով տեղեկացված աղբյուրը։
Ակնկալվում է, որ այցը կարևոր նշանակություն կունենա ռուս-ադրբեջանական հարաբերությունների զարգացման, ինչպես նաև տարածաշրջանային անվտանգության ամրապնդման համար, ասված է հաղորդագրությունում։
Վերջին անգամ Ադրբեջանի և Ռուսաստանի նախագահներ Իլհամ Ալիևն ու Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց էին ունեցել հունվարի 18-ին։