Ալի Քերիմլին հայտարարում է Ադրբեջանում «պետական հեղաշրջման սպասվող իմիտացիայի» մասին

Ադրբեջանի առաջատար ընդդիմադիր ուժերից մեկի՝ «Ժողովրդական ճակատ» կուսակցության առաջնորդ Ալի Քերիմլին այսօր հանդես է եկել հայտարարությամբ՝ պնդելով, որ երկրի իշխանությունները «հերթական անգամ պատրաստվում են երկրում կեղծ պետական հեղաշրջման թատրոն բեմադրել»։

Վկայակոչելով, իր բնորոշմամբ, անկախ և ազդեցիկ մի շարք աղբյուրներ, Քերիմլին հայտարարում է. «Ակնհայտ է, որ իշխանությունների գործողության նպատակն է լինելու ճնշել թե՛ այն մարդկանց, որոնք ավելի հաճախ են սկսել բողոքել իրենց իրավունքների ոտնահարման դեմ, թե՛ ընդդիմությանը։ Այս պլանը, որի նախնական անվանումն է՝ «Ղազախական սցենար Ադրբեջանի համար», նախատեսում է, որ սոցիալական հուզումների հիմքի վրա ցանկացած բողոքի գործողություն կառավարության գործակալների կողմից վերապրոֆիլավորվելու է բռնի անկարգությունների։ Որպես հետևանք, շարքային քաղաքացիներն ու ընդդիմությունը կենթարկվեն զանգվածային բռնաճնշումների», – հայտարարել է Քերիմլին։

“24 saat”

Bənzər məqalələr

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button