Հունաստանն ու Թուրքիան հաջորդ շաբաթ Աթենքում նոր բանակցություններ կանցկացնեն՝ քննարկելով Միջերկրական ծովի ավազանում ստեղծված իրադրությունը։ Այս մասին այսօր հաղորդել է Հունաստանի արտաքին գործերի նախարարությունը։
Հույն-թուրքական դիվանագիտական խորհրդակցությունները վերսկսվել էին անցած տարի՝ շուրջ հնգամյա դադարից հետո։ Անթենքի և Անկարայի բանակցությունների հիմնական թեմաներից մեկը թուրքական ափի անմիջական հարևանությամբ գտնվող կղզիների ապառազմականացված կարգավիճակի հետագա ճակատագիրն է։
Թուրքական իշխանությունները պնդում են, որ Հունաստանը, խախտելով Լոզանի պայմանագրի դրույթները, այդ կղզիներում ռազմական ենթակառույցներ է ստեղծում։