Յենս Ստոլտենբերգ՝ «Ռուսաստանը սահմաններին ավելի շատ ՆԱՏՕ կստանա, եթե ցանկանա դաշինքի ավելի փոքր ներկայություն»

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը Մյունխենի անվտանգության համաժողովում այսօր ասել է, որ Ռուսաստանին չի հաջողվի պառակտել դաշինքի երկրներին:

«Եթե Ռուսաստանը փորձի մեզ բաժանել, գործնականում կտեսնի հակառակը՝ էլ ավելի միավորված դաշինք: Իսկ եթե ուզում է դաշինքի ավելի փոքր ներկայություն իր սահմանների մոտ, ապա կստանա դրա հակառակը՝ ավելի շատ ՆԱՏՕ»,- ասել է գլխավոր քարտուղարը:

Միաժամանակ Ստոլտենբերգը Ռուսաստանին կոչ է արել հեռացնել զորքերն Ուկրաինայի սահմաններից և դիվանագետների մակարդակով սկսել բանակցություններ ճգնաժամը կարգավորելու համար:

«Ռուսաստանի համար երբեք ուշ չէ ետքայլ անել, վերջ տալ պատերազմին պատրաստվելուն և քաղաքական լուծում գտնելու համար բանակցել Հյուսիսատլանտյան դաշինքի ու դրա մյուս դաշնակիցների»,- ասել է գլխավոր քատուղարը:

“24 saat”

Bənzər məqalələr

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button