Շոլցի պնդմամբ՝ առկա են Իրանի հետ միջուկային համաձայնագրի կնքման բոլոր նախադրյալները

«Առկա են բոլոր բաղադրիչները Իրանի հետ միջուկային նոր համաձայնագիր կնքելու համար», – դիմելով Մյունխենի համաժողովի մասնակիցներին՝ այսօր հայտարարել է Գերմանիայի դաշնային կանցլեր Օլաֆ Շոլցը։

«Վերջին տասը ամիսներին, Վիեննայի բանակցությունների ընթացքում, մենք երկար ճանապարհ ենք անցել։ Իրանի հետ միջուկային համաձայնագրի կնքման բոլոր նախադրյալներն առկա են։ Դրա հետ մեկտեղ, եթե Իրանը շարունակի ուրանի հարստացումը, եթե Իրանը շարունակի խոչընդոտել Ատոմային էներգիայի միջազգային գործակալության իրականացվող մոնիտորինգը՝ այդ ամենը մեզ համար ընդունելի լինել չի կարող։ Իրանի կողմից միջուկային զենքի ստեղծումը մեզ համար ընդունելի չէ նաև այն պատճառով, որ Իսրայելի անվտանգությունը քննարկման առարկա լինել չի կարող», – հայտարարում էր Գերմանիայի դաշնային կանցլերը։

Շոլցի խոսքով՝ «ընտրությունը Իրանի ղեկավարությանն է։ Այժմ ճշմարտության պահն է»։

“24 saat”

Bənzər məqalələr

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button