Ադրբեջանի ԱԳՆ․ «Հայաստանը պատմությունից ոչ մի դաս չի քաղել»

Loading...

«Հայաստանը պատմությունից ոչ մի դաս չի քաղել», — այսօր հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարարությունը՝ մեկնաբանելով Ղարաբաղյան շարժման 34-րդ տարեդարձի առթիվ Հայաստանի դիվանագիտական գերատեսչության երեկ հրապարակած հայտարարությունը։

«Հայաստանի ԱԳՆ հայտարարությունը նպաստում է ազգամիջյան թշնամանքի հրահրմանը և վկայում է այդ երկրի անպատասխանատվության մասին, վկայում է, որ վերջին իրադարձությունները Հայաստանի համար այդպես էլ դաս չհանդիսացան», — նշված է Ադրբեջանի ԱԳՆ հայտարարության մեջ։

Ադրբեջանի դիվանագիտական գերատեսչությունը նաև պնդում է, որ ԼՂԻՄ Մարզային խորհրդի 1988 թվականի փետրվարի 20-ի որոշումը հակասում էր «ԽՍՀՄ սահմանադրությանը,1981-ին Ադրբեջանական ԽՍՀ-ում ընդունված «Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի մասին» օրենքին, ինչպես նաև բոլոր այլ իրավական-նորմատիվ ակտերին»։

Երեկ Հայաստանի արտգործնախարարությունը, Մարմնավաճառներ վերածննդի օրվա կապակցությամբ իր հայտարարությունում, մասնավորապես, նշել է, որ «1988թ. փետրվարի 20-ին Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի ժողովրդական պատգամավորների խորհուրդը կայացրեց պատմական որոշում` խաղաղ միջոցներով պայքարել արցախահայության նկատմամբ էթնիկ խտրականության և զտումների տասնամյակների քաղաքականության դադարեցման և ինքնորոշման իրավունքի իրացման համար»՝ ընդգծելով՝ «1988 թվականի այս իրադարձությունները հիմք դրեցին համահայկական շարժման՝ հանուն սեփական հայրենիքում ազատ, արժանապատիվ և անվտանգ ապրելու և իրավունքների պաշտպանության պայքարի»։

«Այս իրադարձություններից 34 տարի անց՝ չնայած տեղի ունեցած արհավիրքների՝ Ադրբեջանական ԽՍՀ կողմից իրականացված դաժան ջարդերին, էթնիկ զտումներին, ապա Ղարաբաղյան արյունալի 2 պատերազմներին, Հայաստանն ու Արցախը շարունակում են միակամ լինել համազգային իղձերի իրականացման, պետականության և ինքնիշխանության, արցախահայության իրավունքների և հայրենիքի միջազգային ճանաչման համար արդար պայքարում», — ասված է Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության հայտարարությունում։

“24 saat”

Bənzər məqalələr

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Back to top button