Ալիևը կրկին անդրադարձել է առաջին պատերազմում անհետ կորած ադրբեջանցիների ճակատագրին

Loading...

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն այսօր Բաքվում հանդիպել է Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի հետ։

Ադրբեջանի նախագահի պաշտոնական կայքում տեղադրված հաղորդագրության համաձայն, բանակցությունների ընթացքում Ալիևը կրկին անդրադարձել է առաջին ղարաբաղյան պատերազմի ընթացքում անհետ կորած ադրբեջանցիների ճակատագրին։

«Նախագահ Ալիևը ընդգծել է անհետ կորածների ճակատագրի և զանգվածային հուղարկավորության վայրերի հստակեցման հարցում Հայաստանի կողմից կառուցողական մոտեցում որդեգրելու կարևորությունը», — նշված է հաղորդագրության մեջ։

Նույն աղբյուրի փոխանցմամբ, Ալիևի և Կլաարի հանդիպման ընթացքում «կողմերը մտքերի հանգամանալի փոխանակում են ունեցել հաղորդակցության ուղիների վերականգնման, Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանների դելիմիտացիայի և մի շարք այլ սկզբունքային խնդիրների շուրջ»։

“24 saat”

Bənzər məqalələr

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Back to top button