Իսրայելը կտրականապես դեմ է Իրանի հետ միջուկային նոր համաձայնագրի կնքմանը

Loading...

«Իսրայելը կտրականապես դեմ է Իրանի հետ միջուկային նոր համաձայնագրի կնքմանը», — հայտարարում է այդ երկրի վարչապետ Նաֆթալի Բենեթը։

«Մենք հետևում ենք Վիեննայում ընթացող բանակցություններին, և այն, ինչ մենք տեսնում ենք, մեզ լրջորեն մտահոգում է։ Իսրայելի և կայունության ջատագով մյուս մերձավորարևելյան ուժերի մոտ տպավորություն է ստեղծվում, որ ուրվագծվող համաձայնագիրը նպաստելու է ավելի փխրուն և բռնություններով լի տարածաշրջանի ձևավորմանը։ Կասկած չկա, որ Միացյալ Նահանգները շարունակելու է մնալ մեր ամենամեծ և ուժեղ բարեկամը։ Դրա հետ մեկտեղ, պետք է հասկանալ, որ մենք ենք ապրում այս տարածաշրջանում, և հենց Իսրայելն է, որ կրելու է կնքվող համաձայնագրի ողջ ծանրությունը», — Ամերիկայի հրեական կազմակերպությունների ղեկավարների հետ Երուսաղեմում կայացած հանդիպման ժամանակ հայտարարել է Իսրայելի վարչապետը։

Իրանի և միջազգային հանրության ներկայացուցիչների միջև բանակցություններն Ավստրիայի մայրաքաղաքում վերսկսվեցին փետրվարի սկզբին։ Նախորդ շաբաթավերջին Եվրամիությունը, Ռուսաստանն ու Իրանը ներկայացնող բարձրաստիճան դիվանագետները հայտարարեցին, որ բանակցությունները մուտք են գործել եզրափակիչ փուլ։

“24 saat”

Bənzər məqalələr

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Back to top button