Խաթիբզադե․ «Վիեննայի բանակցություններում նշանակալի առաջընթաց է արձանագրվել»

Loading...

Իրանի միջուկային ծրագրի ճակատագրին նվիրված Վիեննայի բանակցությունների ընթացքում նշանակալի առաջընթաց է արձանագրվել, այսօր Թեհրանում կայացած ամենշաբաթյա մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Իրանի ԱԳ նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Սաիդ Խաթիբզադեն։

Նրա խոսքով, սակայն, «որևէ բան համաձայնեցված չէ քանի դեռ համաձայնեցված չէ ամեն ինչ»։ Խաթիբզադեի ներկայացմամբ` այս պահին բանակցություններում քննարկվում են ամենադժվարին խնդիրները։

Վիեննայի բանակցություններին այսօր Քաթար կատարած այցի ընթացքում անդրադարձել է նաև Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսին։ «Միացյալ Նահանգները պետք է ապացուցեն քաղաքական կամքի առկայությունը՝ վերացնելով Իրանի դեմ սահմանված պատժամիջոցները», — հայտարարել է իսլամական հանրապետության նախագահը։

“24 saat”

Bənzər məqalələr

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Back to top button