Ադրբեջանը հետախուզում է հայտարարել Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի հանդեպ

«Հայաստանի նախկին նախագահներ Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի հանդեպ հետախուզում է հայտարարվել»,- այսօր APA գործակալության հետ զրույցում նշել է Ադրբեջանի ռազմական դատախազության հատուկ հետաքննությունների բաժնի ղեկավար Էմիլ Թաղիևը։

Ադրբեջանցի դատախազի խոսքով՝ Քոչարյանն ու Սարգսյանը հետախուզվում են 1988 թվականից ծավալած գործունեության համար։

«1988 թվականի փետրվարից վերոնշյալ անձինք հայերի և ադրբեջանցիների միջև ազգային թշնամանք և ատելություն սերմանելու նպատակով [Ստեփանակերտ] քաղաքի կազմակերպություններում և գերատեսչություններում հայազգի աշխատակիցների հետ ժողովներ են անցկացրել», – նշել է Թաղիևը։

Բացի այդ, ըստ ադրբեջանական դատախազության ներկայացուցչի, Քոչարյանն ու Սարգսյանը 1991 թվականի սեպտեմբերի 2-ին հռչակել են Լեռնային Ղարաբաղի հանրապետությունը, Շահումյանի շրջանը անօրինականորեն կցել են Լեռնային Ղարաբաղին, այդ տարածքներում ադրբեջանական օրենքների և Ադրբեջանի Սահմանադրության գործողության դադարեցման անօրինական որոշում են կայացրել։

“24 saat”

Bənzər məqalələr

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button