Ուկրաինա ներխուժման կոնկրետ օրերի հրապարակումը սադրիչ բնույթ ունի․ Պեսկով

Պաշտոնական Մոսկվայի համոզմամբ, Ուկրաինա ռուսական ենթադրյալ ներխուժման մասին ամենօրյա արևմտյան կանխատեսումները սադրիչ բնույթ ունեն։ Այս մասին Ռուսաստանի պետական հեռուստատեսության եթերում հայտարարել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։

«Նախագահն իհարկե դրանց վրա ուշադրություն չի դարձնում, սակայն այդ հայտարությունները սադրիչ բնույթ ունեն։ Նման հայտարարությունները նպաստում են լարվածության աճին։ Իսկ երբ իրադրությունը սրված է, ինչպես այժմ շփման գծի երկայնքով, ապա ցանկացած կայծ, ցանկացած չնախատեսված միջադեպ կամ ցանկացած պլանավորված մանր սադրանք կարող է անդառնալի հետևանքներ ունենալ», – հայտարարում է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղարը։

“24 saat”

Bənzər məqalələr

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button