Ալիևը կրկին անդրադարձել է առաջին պատերազմում անհետ կորած ադրբեջանցիների ճակատագրին

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն այսօր Բաքվում հանդիպել է Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի հետ։

Ադրբեջանի նախագահի պաշտոնական կայքում տեղադրված հաղորդագրության համաձայն, բանակցությունների ընթացքում Ալիևը կրկին անդրադարձել է առաջին ղարաբաղյան պատերազմի ընթացքում անհետ կորած ադրբեջանցիների ճակատագրին։

«Նախագահ Ալիևը ընդգծել է անհետ կորածների ճակատագրի և զանգվածային հուղարկավորության վայրերի հստակեցման հարցում Հայաստանի կողմից կառուցողական մոտեցում որդեգրելու կարևորությունը», – նշված է հաղորդագրության մեջ։

Նույն աղբյուրի փոխանցմամբ, Ալիևի և Կլաարի հանդիպման ընթացքում «կողմերը մտքերի հանգամանալի փոխանակում են ունեցել հաղորդակցության ուղիների վերականգնման, Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանների դելիմիտացիայի և մի շարք այլ սկզբունքային խնդիրների շուրջ»։

“24 saat”

Bənzər məqalələr

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button