Վաղը՝ փետրվարի 22-ին Վլադիմիր Պուտինը կհանդիպի Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ, ով պաշտոնական այցով կգտնվի Ռուսաստանում:
Հանդիպման ընթացքում, Ռուսաստանի նախագահի աշխատակազմի փոխանցմամբ, նախատեսվում է քննարկել Ռուսաստանի, Ադրբեջանի նախագահների և Հայաստանի վարչապետի միջև Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ 2020 թվականի նոյեմբերի 9-ի, 2021 թվականի հունվարի 11-ի և նոյեմբերի 26-ի պայմանավորվածությունների կատարման ընթացքը, ինչպես նաև Հարավային Կովկասում տնտեսական և տրանսպորտային կապերի վերականգնման միջոցառումները։
Կրեմլի փոխանցմամբ, նախատեսվում է քննարկել նաև քաղաքական, առևտրային, տնտեսական և հումանիտար ոլորտներում երկկողմ հարաբերությունների հետագա զարգացման հարցերի լայն շրջանակ։
Բանակցությունների արդյունքում կստորագրվի դաշնակցային համագործակցության մասին հռչակագիր՝ ռուս-ադրբեջանական հարաբերությունները հասցնելով դաշնակցային մակարդակի։