ԱՀԿ-ը փորձագետներ կուղարկի Ռուսաստան՝ ուսումնասիրելու Sputnik-V-ի արտադրության պայմանները

Loading...

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) փորձագետներ կուղարկի Ռուսաստան՝ ուսումնասիրելու կորոնովիրուսի դեմ ռուսաստանյան պատվաստանյութի արտադրության պայմանները։ Այս մասին հայտարարել է կազմակերպությունում Ռուսաստանի ներկայացուցիչ Մելիտա Վույնովիչը։

Ռուսաստանում Sputnik-V պատվաստանյութը գրանցվել է 2020 թվականի օգոստոսին։ ԱՀԿ-ն այդ դեղամիջոցի հաստատման գործընթացը սկսել է անցած տարվա գարնանը, բայց սեպտեմբերին հայտարարել է այն դադարեցնելու մասին՝ որպես պատճառ նշելով պատվաստանյութն արտադրող ռուսաստանյան գործարաններից մեկում կանոնների խախտումը։ Որոշ ժամանակ անց ԱՀԿ-ն վերսկսել է Sputnik-V-ի սերտիֆիկացման գործընթացը։

Դեկտեմբերին ԱՀԿ-ի պաշտոնական ներկայացուցիչ Մարգարեթ Հարիսը հայտարարել է, որ ռուսաստանյան պատվաստանյութի ճանաչման գործընթացը ձգձգվում է դեղամիջոցի տեխնիկական նկարագրի ուսումնասիրությունների պատճառով։ Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովն այն ժամանակ խոստովանել էր, որ Մոսկվան չի կարողացել ՄԱԿ-ին կից առողջապահական կառույցին ներկայացնել ռուսաստանյան պատվաստանյութի գրանցման համար անհրաժեշտ բոլոր փաստաթղթերը։

Մինչ այդ, Sputnik-V-ին հավանություն են տվել աշխարհի 71 երկրներում՝ այդ թվում Հայաստանում։

“24 saat”

Bənzər məqalələr

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Back to top button