Անկարան անընդունելի է համարում Դոնեցկն ու Լուգանսկը որպես անկախ պետություններ ճանաչելու Մոսկվայի որոշումը

Անկարան անընդունելի է համարում այսպես կոչված Դոնեցկի և Լուգանսկի ժողովրդական հանրապետությունները որպես անկախ պետություններ ճանաչելու՝ պաշտոնական Մոսկվայի որոշումը:

«Ռուսաստանի այս որոշումը հակասում է Մինսկի համաձայնագրերով ստանձնած պարտավորություններին, բացահայտորեն խախտում է Ուկրաինայի քաղաքական միասնությունը, ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը»,-ասված է Թուրքիայի արտաքին գերատեսչության տարածած հայտարարության մեջ:

Ընդգծվել է նաև Անկարայի աջակցությունը Ուկրաինայի քաղաքական միասնության ու տարածքային ամբողջականության պահպանմանը, կողմերին կոչ է արվել ողջամտություն ցուցաբերել և հարգել միջազգային իրավունքը:

Ռուսաստանը երեկ պաշտոնապես ճանաչեց Դոնեցկի և Լուգանսկի ինքնահռչակ հանրապետությունների անկախությունը։ Ռուսական բանակն արդեն մտնում է Ուկրաինա, ըստ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի, «խաղաղություն ապահովելու առաքելությամբ»: Արևմուտքը Դոնեցկի և Լուգանսկի կազմավորումների ճանաչումը միջազգային օրենքի աղաղակող խախտում է համարում​։

“24 saat”

Bənzər məqalələr

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button