Գերմանիան հայտարարում է «Հյուսիսային հոսք 2»-ի շահագործումը սառեցնելու մասին

Loading...

Ուկրաինայի արևելքում գտնվող ռուսամետ կազմավորումները ճանաչելու Մոսկվայի որոշման ֆոնին Գերմանիան հայտարարում է «Հյուսիսային հոսք 2» գազատարի շահագործումը սառեցնելու մասին։ Այդ մասին այսօր հայտարարել է կանցլեր Օլաֆ Շոլցը։

«Մենք պետք է վերագնահատենք իրավիճակը, մասնավորապես՝ «Հյուսիսային հոսք 2»-ի հետ կապված»,- ասել է Շոլցը՝ հավելելով, որ էկոնոմիկայի նախարարությունը կրկին կանդրադառնա հավաստագրման գործընթացին՝ հաշվի առնելով Ռուսաստանի գործողությունները:

Գերմանական կառավարության ղեկավարի խոսքով՝ հավաստագրումը տեխնիկական, բայց միևնույն ժամանակ իրավական քայլ է, առանց որի գազատարը չի կարող շահագործման հանձնվել:

«Հյուսիսային հոսք 2» գազատարը նախատեսված է երկու զուգահեռ խողովակաշարերով ռուսական գազը Բալթիկ ծովով Գերմանիա հասցնելու համար` շրջանցելով Ուկրաինան և մի շարք այլ երկրներ։

Ընդդիմախոսները պնդում են, որ այս նախագիծը կմեծացնի Գերմանիայի կախվածությունը ռուսաստանյան էներգակիրներից՝ Բեռլինին դարձնելով հանդուրժող Մոսկվայի քաղաքականության նկատմամբ։

“24 saat”

Bənzər məqalələr

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Back to top button