Կիևը կքննարկի Մոսկվայի հետ դիվանագիտական հարաբերությունները խզելու հնարավորությունը

Loading...

Կիևը կքննարկի Ռուսաստանի հետ դիվանագիտական հարաբերությունները խզելու հնարավորությունը։ Այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։

«Ես Արտգործնախարարությունից հարցում եմ ստացել, որպեսզի քննարկեմ Ուկրաինայի և Ռուսաստանի Դաշնության միջև դիվանագիտական հարաբերությունների խզման հարցը», — ասել է Զելենսկին՝ հավելելով, որ այսօր մտադիր է ուսումնասիրել հարցը։

«Դա խիստ անցանկալի է», — ի պատասխան՝ հայտարարել են Մոսկվայից։ Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը նշել է, որ Ուկրաինայի հետ դիվանագիտական հարաբերությունների խզումը է՛լ ավելի կբարդացնի երկու երկրների և ժողովուրդների հարաբերությունները։

Ռուսաստանը երեկ պաշտոնապես ճանաչեց Դոնեցկի և Լուգանսկի ինքնահռչակ հանրապետությունների անկախությունը։ Ռուսական բանակն արդեն մտնում է Ուկրաինա, ըստ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի, «խաղաղություն ապահովելու առաքելությամբ»:

“24 saat”

Bənzər məqalələr

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Back to top button