Սերբ աշխարհահռչակ կինոռեժիսոր ու երաժիշտ Էմիր Կուստուրիցան կզբաղեցնի Ռուսաստանի բանակի Կենտրոնական ակադեմիական թատրոնի գլխավոր ռեժիսորի պաշտոնը։ Այս մասին «Ինտերֆաքս»-ին հայտնել է Ռուսաստանի պաշտպանության նախարարության մամլո ծառայությունը։
Նման առաջարկով Կուստուրիցային էր դիմել ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն։
Ռուսաստանյան ռազմական գերատեսչությունը նշում է, որ նոր պաշտոնում անվանի ռեժիսորը մտադիր է բեմադրել իր հայտնի ֆիլմերը, ինչպես՝ «Կռունկները թռչում են», «Կյանքը հրաշքի պես է»։
Կաննի կինոփառատոնի երկու «Ոսկե արմավենու ճյուղի» դափնեկիր Կուստուրիցան մշտապես հայտարարել է Ռուսաստանի կառավարությանն աջակցելու ցանկության և պատրաստակամության մասին։ 2012 թվականին նա մասնակցել է Վլադիմիր Պուտինի երդմնակալության արարողությանը, իսկ 2014 թվականին աջակցել է Ղրիմի բռնակցմանը։
2016 թվականին Կրեմլի ղեկավարը Կուստուրիցային պարգևատրել է Բարեկամության շքանշանով՝ «ժողովուրդների միջև խաղաղության և փոխըմբռնման ամրապնդման գործում հատուկ ծառայությունների համար»։