Պուտինն ու Ալիևը դաշնակցային համագործակցության մասին հռչակագիր ստորագրեցին

Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Իլհամ Ալիևը Մոսկվայում կայացած բանակցություններից հետո հռչակագիր են ստորագրել դաշնակցային համագործակցության մասին։

Ավելի վաղ Պուտինը հայտարարել էր, որ այս փաստաթղթի ստորագրմամբ երկկողմ հարաբերությունների զարգացման նոր փուլի սկիզբ կդրվի։

Ալիևն իր հերթին ասել է, որ հռչակագիրը դրական նշանակություն կունենա Ռուսաստանի և Ադրբեջանի, ինչպես նաև տարածաշրջանային անվտանգության համար։ Ադրբեջանի առաջնորդի խոսքերով՝ փաստաթուղթը բաղկացած է ավելի քան քառասուն կետից և ընդգրկում է երկկողմ համագործակցության կարևորագույն ոլորտները։

“24 saat”

Bənzər məqalələr

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button