Եվրամիության պատժամիջոցների ցանկում Վլադիմիր Պուտինի անունը չկա

Loading...

ԵՄ պատժամիջոցների տակ են ընկնում ռուսական մի քանի բանկեր, Պետդումայի 351 պատգամավորները, 27 ֆիզիկական ու իրավաբանական անձինք։ Այդ մասին փետրվարի 22-ին կայացած ասուլիսում հայտնել է ԵՄ արտաքին հարաբերությունների և անվտանգության հարցերով բարձր հանձնակատար Ժոզեպ Բորելը։

«Այսօր մենք համաձայնության եկանք, որ ռուսական Պետդումայի 351 անդամները, որոնք քվեարկել են միջազգային նորմերը և Ուկրաինայի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը խախտելու օգտին, կընդգրկվեն պատժամիջոցների մեր ցանկում», — ասել է Բորելը։

Նա հայտնել է, որ պատժամիջոցները վերաբերում են նաև ֆիզիկական ու իրավաբանական 27 անձանց, որոնք իրենց որոշումներով և գործողություններով առնչություն ունեն Ուկրաինայի ինքնիշխանությունը, անկախությունը և տարածքային ամբողջականությունը խարխլելու հետ։

Պատժամիջոցներ են սահմանվել նաև Դոնեցկում և Լուգանսկում ֆինանսական գործարքներ կատարող բանկերի նկատմամբ։

Պատասխանելով լրագրողի հարցին՝ Ժոզեպ Բորելն ասել է, որ ԵՄ պատժամիջոցների ցանկում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի անունը չկա։

“24 saat”

Bənzər məqalələr

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Back to top button