Էրդողան՝ «Թուրքիան կբացի սահմանը, եթե Հայաստանը հավատարիմ լինի հարաբերությունների բարելավման գործընթացին»

Loading...

Աֆրիկայից տուն վերադառնալու ճանապարհին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն օդանավում լրագրողների հետ զրույցում խոսել է հայ-թուրքական հարաբերությունների մասին:

«Անկարան կարող է բացել սահմանները և վերականգնել դիվանագիտական կապերը, եթե Երևանը հավատարիմ լինի երկու երկրների հարաբերությունների բարելավման գործընթացին», — ասել է Թուրքիայի ղեկավարը:

Նրա խոսքով` Անկարայում գիտեն, որ Հայաստանը «որոշ կոնկրետ ակնկալիքներ ունի, մասնավորապես` սահմանները բացելու և դիվանագիտական կապեր հաստատելու վերաբերյալ»:

«Եթե Հայաստանը հավատարիմ մնա երկու բանագնացների {Սերդար Քըլըչ և Ռուբեն Ռուբինյան} նախաձեռնած գործընթացը շարունակելու գաղափարին, մեզ համար այլևս չի լինի այնպիսի բան, ինչպիսին փակ դռներն են», — ասել է Էրդողանը:

Հայաստանի Ազգային ժողովի փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանի և ԱՄՆ-ում Թուրքիայի նախկին դեսպան Սերդար Քըլըչի առաջին հանդիպումը տեղի է ունեցել հունվարի 14-ին Մոսկվայում: Երկու բանագնացները վաղը Վիեննայում պետք է երկրորդ հանդիպումն անցկացնեն:

“24 saat”

Bənzər məqalələr

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Back to top button