Կամբոջայում արդեն սկսել են կորոնավիրուսի դեմ պատվաստել 3-5 տարեկան երեխաներին

Loading...

Կամբոջայում այսօրվանից կորոնավիրուսի դեմ պատվաստում են 3-ից 5 տարեկան երեխաներին: Կամբոջիայի իշխանությունների նպատակն է վակցինա տրամադրել երկրի բոլոր 16 միլիոն բնակիչներին: Պստիկների պատվաստումը մեկնարկել է մայրաքաղաք Պնոմպենում:

Ծնողների փոխանցմամբ, նրանք երեխաներին բերում են պատվաստվելու երկրում COVID-19 հիվանդության տարածումը զսպելու համար:

Կամբոջայում կորոնավիրուսի դեմ պատվաստվել է բնաչության ավելի քան 80 տոկոսը, դա աշխարհում ամենաբարձր ցուցանիշներից մեկն է: Այդ երկրում արդեն պատվաստանյութի չորրորդ դեղաչափն են տրամադրում խոցելի խմբերին:

Ընդհանուր հաշվով Կամբոջայում գրանցվել է կորոմնավիրուսի ավելի քան 127 հազար ախտահարում, COVID-19 հիվանդությունից մահացել է 3 հազար 24 մարդ:

“24 saat”

Bənzər məqalələr

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Back to top button