«Շուշիի հռչակագիրը» դատապարտող հայտարարության հարցով ԱԺ արտահերթ նիստը չմեկնարկեց, քվորում չկար

Loading...

«Շուշիի հռչակագիրը» դատապարտող հայտարարության հարցով «Հայաստան» խմբակցության հրավիրած Ազգային ժողովի այսօրվա արտահերթ նիստը չկայացավ, քվորում չկար։ Նիստին գրանցվեց 29 պատգամավոր անհրաժեշտ 54-ի փոխարեն։

Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորները չէին ներկայացել։

«Այսօր հրավիրվել է Ազգային ժողովի արտահերթ նիստ, որի օրակարգում մեկ հարց է ընդգրկված՝ «Հայաստան» խմբակցության կողմից ներկայացված Ադրբեջանի և Թուրքիայի խորհրդարանների կողմից «Շուշիի հռչակագրի» վավերացման կապակցությամբ Ազգային ժողովի հայտարարության նախագիծը։ Գրանցվել է 29 պատգամավոր, քվորում չկա, գրանցումը կշարունակվի մինչև անհրաժեշտ թվով պատգամավորների գրանցումը, բայց ոչ ավելի, քան 4 ժամ», — հայտարարեց ԱԺ նախագահի պարտականությունները կատարող Հակոբ Արշակյանը։

“24 saat”

Bənzər məqalələr

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Back to top button