Ուկրաինայի տարածքում այսօրվանից արտակարգ դրություն է սահմանվում

Loading...

Ուկրաինայի ազգային անվտանգության և պաշտպանության խորհուրդը որոշել է ամբողջ երկրի տարածքում արտակարգ դրություն սահմանել: Որոշումը չի տարածվում ռուս անջատականների հսկողության տակ գտնվող և Ռուսաստանի կողմից որպես անկախ պետություններ ճանաչված Դոնեցկի և Լուգանսկի շրջանների վրա:

Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի քարտուղար Ալեքսեյ Դանիլովն ասել է, որ հարկ եղած դեպքում Ուկրաինայի շրջաններում կմտցվի նաև պարետային ժամ:

Ուկրաինայի նախագահ և զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար Վլադիմիր Զելենսկու հրամանով սկսվել է 18-ից 60 տարեկան պահեստազորի զինծառայողների զորակոչը։ Այս մասին հայտնել է Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբը:

Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի քարտուղար Ալեքսեյ Դանիլովի փոխանցմամբ, Ուկրաինայում կարող է նաև համընդհանուր զորակոչ հայտարարվել, սակայն այս պահին նման որոշում չկա:

“24 saat”

Bənzər məqalələr

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Back to top button