Ռուսաստանի ԱԳՆ՝ «Մոսկվան զգայուն պատասխան կտա պատժամիջոցներին»

Loading...

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, թե Մոսկվան «ոչ անպայման սիմետրիկ, բայց չափված և զգայուն պատասխան կտա ամերիկյան պատժամիջոցներին»:

«Կասկածներ չպետք է լինեն՝ սանկցիաներին կտրվի հուժկու պատասխան»,- ասվում է ՌԴ ԱԳՆ-ի հայտարարությունում:

Ռուսաստանի արտաքին գերատեսչությունը պնդում է, որ ամերիկյան պատժամիջոցների հետզհետե ընդարձակվող և թիրախավորված փաթեթները չեն ստիպի Մոսկվային փոխել վարած քաղաքականությունը:

Հայտարարությունում ասվում է, թե Ռուսաստանը բազմիցս ապացուցել է, որ սանկցիաների պարագայում կարողանում է նվազեցնել վնասները:

«Միացյալ Նահանգների արտաքին քաղաքականությունը դեռ գտնվում է միաբևեռ աշխարհի մասին կարծրատիպերի գերության մեջ, Վաշինգթոնը տակավին համոզված է, որ իրավասու է աշխարհակարգի իր տեսլականը պարտադրել բոլորին: Հիմա արդեն սպառնալիքներից, շանտաժից և ահաբեկումներից զատ ուրիշ միջոցներ չեն մնացել, բայց աշխարհի գերտերությունների ու նախևառաջ Ռուսաստանի և առանցքային մյուս դերակատարների պարագայում դա չի աշխատում»,- հայտարարել է Ռուսաստանի արտաքին գերատեսչությունը:

«Թող ԱՄՆ-ի սպառնալիքներին հլու-հնազանդ ենթարկվեն ինքնուրույնությունն ամբողջությամբ կորցրած նրանց արբանյակները և հաճախորդները»,- ասվում է հայտարարությունում:

Միաժամանակ Ռուսաստանի ԱԳՆ-ն հավատացնում է, որ Մոսկվան բաց է «փոխադարձ հարգանքի, իրավահավասարության և բոլոր կողմերի շահերը հաշվի առնելու վրա հիմնված դիվանագիտության համար»:

“24 saat”

Bənzər məqalələr

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Back to top button