Տեր-Պետրոսյանը կոչ է անում ժամանակավորապես դադարեցնել պատերազմի քննիչ հանձնաժողովի գործունեությունը

Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը կոչ է անում ժամանակավորապես դադարեցնել 44-օրյա պատերազմի քննիչ հանձնաժողովի գործունեությունը: Ըստ Հայ ազգային կոնգրեսի առաջնորդի` արցախյան երկրորդ պատերազմի հանգամանքների քննությանը պետք է անդրադառնալ ավելի բարենպաստ և հանդարտ իրավիճակում։

Ilur.am-ի փոխանցմամբ` առաջին նախագահը կարծում է, որ որքան սրվում է ներքաղաքական իրավիճակը, այնքան թուլանում են Հայաստանի դիրքերը հայ-թուրքական և հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման, առանց այդ էլ չափազանց բարդ, առաջիկա բանակցություններում. «Այս առումով 44-օրյա պատերազմի քննիչ հանձնաժողովի ստեղծումը ոչ միայն չի նպաստում ներքաղաքական իրավիճակի լիցքաթափմանը, այլև ընդհակառակը, ավելի է սրում այն, ըստ էության, ծառայելով բացառապես մեր հակառակորդների շահերին»:

Հանձնաժողովն արդեն երկու նիստ է անցկացրել:

Լևոն Տեր-Պետրոսյանն անդրադարձել է նաև Հիսուս Քրիստոսի արձանի կանգնեցման գաղափարին, որը ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանինն է: Ըստ նրա` Հայոց եկեղեցու Գերագույն հոգևոր խորհուրդը պետք է կտրականապես մերժի այդ գաղափարը, որովհետև այն հակասում է Հայոց եկեղեցու 1700-ամյա պատմության սրբագործված ավանդույթին։

Փրկչի արձանը 33 մետր բարձրություն պիտի ունենա, պատվանդանը շատ ավելի՝ 2-3 անգամ բարձր:

Հայաստանի ամենաբարձրադիր գոտուց՝ Քրիստոսի արձանը դուրս է բերելու հայ ժողովրդին հուսահատության թմբիրից, խոստացել է Ծառուկյանը:

“24 saat”

Bənzər məqalələr

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button