Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիները պետք անհապաղ է ազատ արձակվեն. Մարինա Կալյուրանդ

Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիները և քաղաքացիական անձինք պետք է անհապաղ ազատ արձակվեն, հյուրընկալվելով վարչապետ Նիկոլ Փաշինյանին` այսօր ասել է ՀՀ-ԵՄ խորհրդարանական գործընկերության կոմիտեի համանախագահ Մարինա Կալյուրանդը: Նա հավաստիացրել է` կշարունակի բարձրաձայնել այդ խնդիրը։

Նիկոլ Փաշինյանն ու կոմիտեի համանախագահն անդրադարձել են տարածաշրջանային և միջազգային անվտանգության հարցերի, հաղորդում է կառավարությունը: Վարչապետը խոսել է միջազգային գործընկերների միջնորդությամբ կայացած հանդիպումների արդյունքում ձեռք բերվածպայմանավորվածությունների մասին` նշելով, որ Հայաստանը կարևորում է խաղաղությունը և կայունությունը տարածաշրջանում:

Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է Հայաստանի դիրքորոշումները տարածաշրջանային զարգացումների, հաղորդակցության ուղիների ապաշրջափակման, հայ-ադրբեջանական սահմանի սահմանագծման և սահմանազատման, Հայաստան-Թուրքիա երկխոսության գործընթացի վերաբերյալ: Նրանք ընդգծել են Լեռնային Ղարաբաղ միջազգային մարդասիրական կազմակերպությունների մուտքի ապահովման անհրաժեշտությունը՝ հայկական պատմամշակութային և կրոնական ժառանգության պահպանման նպատակով:

Մարինա Կալյուրանդը շեշտել է` ԵՄ-ն սատարում է Հայաստանին բարեփոխումների օրակարգի կյանքի կոչման և ժողովրդավարության զարգացման գործընթացում: Նա ու վարչապետը քննարկել են նաև ՀՀ ժողովրդավարական օրակարգին վերաբերող հարցեր, ծանր վիրավորանքի և ապատեղեկատվության դեմ պայքարի մեխանիզմները, կառավարություն-քաղաքացիական հասարակություն երկխոսութունը և այլն:

“24 saat”

Bənzər məqalələr

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button