Թուրքմենստանում նախագահի պաշտոնի համար «կպայքարի» 9-ը թեկնածու

Թուրքմենստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովը հաղորդել է, որ մարտի 12-ին կայանալիք արտահերթ նախագահական ընտրություններում թեկնածուների գրանցումն ավարտվել է:

Նախագահի պաշտոնի համար «պայքարելու են» 9-ը թեկնածուներ, որոնց թվում է նաև ներկայիս նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովի որդին՝ Սերդար Բերդիմուհամեդովը:

Փետրվարի 11-ին 64-ամյա նախագահը խորհրդարանում ասել է, թե «եկել է ճանապարհը երիտասարդներին զիջելու ժամանակը»:

Վերլուծաբանների համոզմամբ, 9-ը թեկնածուներից 8-ին սոսկ վերապահվում է իրենց մասնակցությամբ ընտրությունները մրցակցային և իրավակարգ դարձնելու դերը, քանի որ արդեն այսօր հայտնի է, որ ռեժիմը կապահովի նախագահի որդու ընտրությունը:

40-ամյա Սերդար Բերդիմուհամեդովը ներկայացնում է իշխող Դեմոկրատական կուսակցությունը: Թուրքմենստանում կա ևս երկու քաղաքական կազմակերպություն՝ Արդյունաբերողների և ձեռներեցների կուսակցությունը և Ագրարային կուսակցությունը: Երկուսն էլ իշխանական ճամբարից են:

8 մնացած թեկնածուներն են Բահամուրատ Մերեդովը, Աղաջան Բեկմուրադովը, Մակսամուրատ Օվեզգելդիևը, Գագագելդի Սարիևը, Բերդիմամետ Գուրբանովը, Պերհատ Բեգենովը, Մակսատ Օդեշովը և Հիդիր Նունաևը: Վերլուծաբանները նշում են, որ նրանցից յուրաքանչյուրն անվերապահորեն նվիրված է Սերդարի հորը՝ Գուրբանգուլի Բերդիմուխամեդովին:

Թուրքմենստանից արտաքսված 4 ընդդիմադիր ակտիվիստներ՝ Ահմետ Ռահմանովը, Մուրատ Գուրբանովը, Գելդի Կիյարիզովն ու Նուրմուհամետ Աննաևը հայտարարել են առաջադրվելու ցանկության մասին, սակայն անհայտ է, թե ինչպես նրանք կարող են գրանցվել և մասնակցել ընտրություններին:

Միջազգային իրավապաշտպան կազմակերպությունները նշում են, որ 1991 թվականին տեղի ունեցած ԽՍՀՄ փլուզումից հետո Թուրքմենստանում երբեք տեղի չեն ունեցել ազատ, արդար և մրցակցային ընտրություններ:

“24 saat”

Bənzər məqalələr

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button