«Շուշիի հռչակագիրը» դատապարտող հայտարարության հարցով «Հայաստան» խմբակցության հրավիրած Ազգային ժողովի այսօրվա արտահերթ նիստը չկայացավ, քվորում չկար։ Նիստին գրանցվեց 29 պատգամավոր անհրաժեշտ 54-ի փոխարեն։
Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորները չէին ներկայացել։
«Այսօր հրավիրվել է Ազգային ժողովի արտահերթ նիստ, որի օրակարգում մեկ հարց է ընդգրկված՝ «Հայաստան» խմբակցության կողմից ներկայացված Ադրբեջանի և Թուրքիայի խորհրդարանների կողմից «Շուշիի հռչակագրի» վավերացման կապակցությամբ Ազգային ժողովի հայտարարության նախագիծը։ Գրանցվել է 29 պատգամավոր, քվորում չկա, գրանցումը կշարունակվի մինչև անհրաժեշտ թվով պատգամավորների գրանցումը, բայց ոչ ավելի, քան 4 ժամ», – հայտարարեց ԱԺ նախագահի պարտականությունները կատարող Հակոբ Արշակյանը։