Անկարան անընդունելի է համարում ՌԴ-ի կողմից Ուկրաինայի նկատմամբ ռազմական գործողությունները

Loading...

Անկարան անընդունելի է համարում Ռուսաստանի զինված ուժերի կողմից Ուկրաինայի նկատմամբ սկսված ռազմական գործողությունները:

«Այս հարձակումը ոչ միայն անտեսում է Մինսկի համաձայնագիրը, այլև կոպտորեն խախտում միջազգային իրավունքը և լուրջ վտանգ ստեղծում մեր տարածաշրջանի և աշխարհի համար: Թուրքիան, որ հավատացած է երկրների տարածքային ամբողջականությունը ու ինքնիշխանությունը հարգելու անհրաժեշտությանը, դեմ է զենքի միջոցով սահմանների փոփոխմանը», — մասնավորապես, ասված է Թուրքիայի արտգործնախարարության հայտարարության մեջ:

Թուրքիայի արտաքին գերատեսչությունը Ռուսաստանին կոչ է արել անհապաղ դադարեցնել «այս անօրինական գործողությունը»՝ աջակցություն հայտնելով Ուկրաինայի քաղաքական միասնությանը, ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը:

“24 saat”

Bənzər məqalələr

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Back to top button