«Աշխարհը պետք է ստիպի Ռուսատանին խաղաղության գնալ»․ Զելենսկի

Loading...

Ուկրաինայի նախագահը զրուցել է ԱՄՆ նախագահի, Գերմանիայի կանցլերի, Մեծ Բրիտանիայի վարչապետի, Եվրոպական խորհրդի նախագահի, Լեհաստանի նախագահի հետ։ Այս մասին Վլադիմիր Զելենսկին գրել է Թվիթերում։

«Կոչ եմ անում անհապաղ կանգնեցնել Պուտինին, Ուկրաինայի և աշխարհի դեմ պատերազմը, հակապուտինյան կոալիցիա կազմել և պատժամիջոցներ սահմանել, Ուկրաինային պաշտպանական և ֆինանսական աջակցություն տրամադրել։ Փակել օդային տարածքը։ Աշխարհը պետք է ստիպի Ռուսատանին խաղաղության գնալ», — ասված է գրառման մեջ։

Մեկ այլ գրառմամբ էլ Ուկրաինայի նախագահը տեղեկացրել է, որ շարունակում է բանակցություններն աշխարհի առաջնորդների հետ, ստացել է Կատարի Էմիրի աջակցությունը։ «Աշխարհը մեզ հետ է», — վստահեցրել է Զելենսկին։

Ժամեր առաջ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց Ուկրաինան «ապառազմականացնելու» «հատուկ գործողության» մասին։ Առավոտից հաղորդվում է Կիևում և այլ քաղաքներում պայթյունների, կրակոցների մասին։ Ավելի վաղ Դոնեցկի և Լուգանսկի ինքնահռչակ հանրապետությունների ղեկավարներն էին օգնություն խնդրել Ռուսաստանի նախագահից։

Շաբաթասկզբին Ռուսաստանը պաշտոնապես ճանաչել է Դոնբասի ինքնահռչակ հանրապետությունների անկախությունը։ Միջազգային հանրությունը մեծամասամբ դատապարտում է պաշտոնական Մոսկվայի այդ քայլը։

“24 saat”

Bənzər məqalələr

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Back to top button