Եվրոպական առաջնորդները «բարբարոսական» են համարում Ռուսաստանի հարձակումը

Loading...

Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը և Եվրամիության արտաքին քաղաքականության ու անվտանգության հարցերով հանձնակատար Ժոզեպ Բորելը Բրյուսելում այսօր հանդես են եկել հայտարարություններով։

«Այսօր վաղ առավոտյան ռուսական զորքերը ներխուժեցին Ուկրաինա՝ ազատ և ինքնիշխան երկիր, և կրկին Եվրոպայի կենտրոնում անմեղ կանայք, տղամարդիկ և երեխաներ են մահանում, կամ վախենում իրենց կյանքի համար։ Մենք դատապարտում ենք այս բարբարոսական հարձակումը և այն արդարացնելու ցինիկ հիմնավորումները։ Դա նախագահ Պուտինն է, ով պատերազմ է հետ բերում Եվրոպա։ Այս մռայլ ժամին Եվրամիությունը և նրա ժողովուրդը կանգնած են Ուկրաինայի և Ուկրաինայի ժողովրդի կողքին։ Ռուսաստանի թիրախը միայն Դոնբասը և Ուկրաինան չեն։ Թիրախը Եվրոպայի կայունությունն է և ողջ միջազգային խաղաղության աշխարհակարգը, և մենք դրա համար հաշվետվության կենթարկենք Պուտինին։ Այսօր ավելի ուշ մենք Եվրոպական առաջնորդների հաստատմանը կներկայացնենք զանգվածային և նպատակային պատժամիջոցների փաթեթ»,- ասել է Ուրսուլա ֆոն դեր Լայենը՝ հայտարարելով, որ Եվրամիությունը կշարունակի աջակցել Ուկրաինային և նրա ժողովրդին։

Ժոզեպ Բորելն էլ նշել է․ — «Սա Եվրոպայի ամենամռայլ ժամերն են երկրորդ համաշխարհային պատերազմից հետո։ Խոշոր միջուկային տերությունը հարձակվել է հարևան երկրի վրա և սպառնում է հաշվեհարդար տեսնել ցանկացած այլ պետության հետ, որը կարող է օգնության հասնել։ Սա ոչ միայն միջազգային իրավունքի ամենամեծ խախտումն է, այլև մարդկային համակեցության հիմնարար սկզբունքների խախտում»։

“24 saat”

Bənzər məqalələr

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Back to top button