Թուրքիայի Անվտանգության խորհուրդը քննարկում է Ուկրաինայի դեմ Ռուսաստանի հարձակումը

Loading...

Այսօր Անկարայում նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի նախագահությամբ Թուրքիայի Անվտանգության խորհրդի նիստ է գումարվել, որին մասնակցում են մի շարք նախարարներ և բարձրաստիճան զինվորականներ:

Anadolu գործակալության հաղորդմամբ` օրակարգի գլխավոր հարցը Ռուսաստանի կողմից Ուկրաինայի նկատմամբ սկսված հարձակումն է:

Հաղորդվում է նաև, որ Թուրքիայում Ուկրաինայի դեսպանը դիմել է պաշտոնական Անկարային երկրի օդային տարածքը, Բոսֆորի և Դարդանելի նեղուցները փակելու կոչով։

Ժամեր առաջ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց Ուկրաինան «ապառազմականացնելու» «հատուկ գործողության» մասին։ Առավոտից հաղորդվում է Կիևում և այլ քաղաքներում պայթյունների, կրակոցների մասին։ Ավելի վաղ Դոնեցկի և Լուգանսկի ինքնահռչակ հանրապետությունների ղեկավարներն էին օգնություն խնդրել Ռուսաստանի նախագահից։
Շաբաթասկզբին Ռուսաստանը պաշտոնապես ճանաչել է Դոնբասի ինքնահռչակ հանրապետությունների անկախությունը։ Միջազգային հանրությունը մեծամասամբ դատապարտում է պաշտոնական Մոսկվայի այդ քայլը։

“24 saat”

Bənzər məqalələr

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Back to top button