Լուկաշենկոն պնդում է՝ Բելառուսի զորքերը չեն մասնակցում Ուկրաինայի դեմ օպերացիային

Loading...

Բելառուսի առաջնորդ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ բելառուսական զորքերը չեն մասնակցում Ուկրաինայի դեմ ռուսական օպերացիային։

Գործողությանը Բելառուսի ենթադրյալ մասնակցության մասին ավելի վաղ հայտնել էր CNN-ը։

«Ես կարդացի. — «Առավոտյան ժամը մոտ 5-ին Ուկրաինայի պետական սահմանը Ռուսաստանի և Բելառուսի տարածքից ռուսական զորքերի կողմից հարձակման է ենթարկվել , որոնց աջակցում է Բելառուսը»: Ծայրահեղ սրիկաներ: Մեր զորքերը որևէ մասնակցություն չունեն այս գործողությանը», — պնդել է Լուկաշենկոն երկրի զինվորականների հետ այսօր տեղի ունեցած հանդիպման ժամանակ։

Լուկաշենկոն հաստատել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն անցած գիշեր զանգահարել է իրեն և տեղեկացրել Ուկրաինայի դեմ գործողության մեկնարկի մասին։ Նա պնդել է, թե իբր ուկրաինացի զինվորականները զգուշացվել են գործողության մոտալուտ մեկնարկի մասին։

Ռուսական և բելառուսական զորքերը փետրվարին լայնածավալ զորավարժություններ են անցկացրել Բելառուսում։ Վարժանքների ավարտից հետո ռուս զինվորականները մնացել են բելառուսական տարածքում՝ Դոնբասում «իրավիճակի սրման պատճառով» ։ Լուկաշենկոյի խոսքով՝ ինքն է Պուտինին խնդրել զորքը թողնել՝ «հարավային սահմանը ծածկելու համար»։

Այսօր առավոտյան հաղորդվել է, որ տանկային ստորաբաժանումները Ուկրաինա են մտել հյուսիսից՝ Բելառուսի սահմանով , սակայն այդ տեղեկությունը պաշտոնապես չի հաստատվել։

Ժամեր առաջ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց Ուկրաինան «ապառազմականացնելու» «հատուկ գործողության» մասին։ Առավոտից հաղորդվում է Կիևում և այլ քաղաքներում պայթյունների, կրակոցների մասին։ Ավելի վաղ Դոնեցկի և Լուգանսկի ինքնահռչակ հանրապետությունների ղեկավարներն էին օգնություն խնդրել Ռուսաստանի նախագահից։
Շաբաթասկզբին Ռուսաստանը պաշտոնապես ճանաչել է Դոնբասի ինքնահռչակ հանրապետությունների անկախությունը։ Միջազգային հանրությունը մեծամասամբ դատապարտում է պաշտոնական Մոսկվայի այդ քայլը։

“24 saat”

Bənzər məqalələr

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Back to top button